Ռուսաստանը և Թաիլանդն աջակցում են ՄԱԿ կանոնադրության հիման վրա առկա հակամարտությունների և ճգնաժամերի կարգավորման խաղաղ ուղիները: Այս մասին, ինչպես հայտնում է SputnikNews-ը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանը և Թաիլանդն աջակցում են տարածաշրջանային խնդիրների կարգավորման գործընթացներում ՄԱԿ-ի կենտրոնական դերը, ինչպես նաև ՄԱԿ կանոնադրության հիման վրա առկա հակամարտությունների և ճգնաժամերի կարգավորման խաղաղ ուղիները», - ասել է նա Թաիլանդի ԱԳ նախարար Դոն Պրամաթվինայի հետ հանդիպումից հետո:
ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Ռուսաստանը և Թաիլանդը բանակցությունների ընթացքում «հայտնել են միջազգային հանրության առջև ծառացած առանցքային խնդիրների շուրջ մոտեցումների ընդհանրության մասին»:
Թաիլանդի ԱԳ նախարարն իր հերթին հայտնել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև ԿԺԴՀ շուրջ ստեղծված իրավիճակը: