Ցուցահանդես՝ նվիրված Ազնավուրի երգերի տեքստերին

12:30     10 օգոստոսի, 2017

Շարլ Ազնավուրի երգերի տեքստերին նվիրված ցուցահանդես է բացվել Սեն Ռեմիում: News.am-ի հաղորդմամբ, ցուցահանդեսը կրում է «Եկեք դիտելու դերասաններին» խորագիրը.

Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել անձամբ Շարլ Ազնավուրը, ինչպես նաև դերասաններ Ժակ Պեսիսը, Ռիշար Ֆունդուկյանը, Մարկ Գիմենեզը:

Հանդիսավոր բացումից հետո 93-ամյա Ազնավուրը, դերասաններն ու քաղաքապետը Bistrot De Marie փոքրիկ սրճարանում զրուցել են ցուցահանդեսի այցելուների հետ:


© armedia.am