Շարլ Ազնավուրի երգերի տեքստերին նվիրված ցուցահանդես է բացվել Սեն Ռեմիում: News.am-ի հաղորդմամբ, ցուցահանդեսը կրում է «Եկեք դիտելու դերասաններին» խորագիրը.
Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել անձամբ Շարլ Ազնավուրը, ինչպես նաև դերասաններ Ժակ Պեսիսը, Ռիշար Ֆունդուկյանը, Մարկ Գիմենեզը:
Հանդիսավոր բացումից հետո 93-ամյա Ազնավուրը, դերասաններն ու քաղաքապետը Bistrot De Marie փոքրիկ սրճարանում զրուցել են ցուցահանդեսի այցելուների հետ: