Թուրքիայում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, ով պատրաստվում էր պայթեցնել «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված ամերիկյան ռազմական ինքնաթիռներից մեկը:
Ռենատ Բակիև անունով ռուսաստանցին, ըստ երևույթին, անդամակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը, արձագանքելով դեպքին, նշել է, որ ձերբակալված ՌԴ քաղաքացու հետ կապված մեղադրանքների ու նրա անձնական տվյալների վերաբերյալ ռուսական կողմը ստուգումներ է իրականացնում: