Արցախում բացվել է առաջին վերնիսաժը

16:52     10 օգոստոսի, 2017

«Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամը ներկայացնում Է նոր սոցիալական բիզնես՝ ստեփանակերտյան առաջին վերնիսաժը, որտեղ կարելի է գտնել արցախցի վարպետների կողմից կավով, փայտով, թելով պատրաստված կիրառական իրեր և գեղեցիկ հուշանվերներ: 
Վերնիսաժը գործում է ս.թ. հուլիսի 1-ից՝ նպատակ ունենալով Արցախում տարածել կիրառական արվեստի նշյալ ճյուղերը, նոր աշխատատեղեր ստեղծել Ստեփանակերտում և շրջաններում, ինչպես նաև ստեղծագործությունների ցուցադրությունների և վաճառքի միջոցով ներկայացնել արցախյան արվեստը: Հիմնադրամն այդ ամենը կազմակերպում է առանց շահույթ հետապնդելու՝ պարզապես ինքնադրսևորման և վաճառքի հարթակ տրամադրելով արցախցի վարպետներին՝ կարիքի դեպքում ապահովելով նաև վերապատրաստման հնարավորություններ: 

Ուշագրավ է, որ, բացի հմուտ վարպետների աշխատանքների վաճառքից, շաբաթական պարբերականությամբ կազմակերպվելու են նաև կավագործության և ձեռագործի բաց դասեր բոլոր ցանկացողների համար՝ տեղացիներից մինչև զբոսաշրջիկներ: 
Հիմնադրամի ֆեյսբուքյան էջին կարելի է  հետևել այստեղ: 

Վերնիսաժին զուգահեռ գործող «Արմատներ» սրճարանում կազմակերպվող միջոցառումները (երաժշտական, ստեղծագործական երեկոներ, կինոդիտումներ, քննարկում, դասընթացներ և այլն) մարդկանց երեկոն կդարձնեն ավելի հագեցած ու հետաքրքիր:

 

Image may contain: outdoorImage may contain: 2 people, people sitting, people eating, table and outdoorImage may contain: 1 person, sitting and foodImage may contain: indoorImage may contain: 5 people, people smiling, people sitting, people eating, child and outdoor


© armedia.am