Բլոգեր Դենի Վինջեթը հրապարակել է iPhone 7s-ի, 7s Plus-ի և 8-ի տեսագրությունը։ Վինջեթը տեսանյութում համեմատում է սմարթֆոնները iPhone 7-ի և 7 Plus-ի հետ։
Երեք նոր սարքավորումներն էլ ապակե կաղապար են ստացել։ Ըստ աղբյուրների՝ դա արված է iPhone-ի անլար լիցքավորման «հարցը լուծելու» նպատակով։ Վինջեթի խոսքով՝ 7s-ի շրջանակը պողպատե է, իսկ 7-ինը՝ ալյումինե։ iPhone 8-ի դիզայնը միանգամայն այլ կլնի։ Չափերով այն ավելի մեծ է վերջին երկուսից, իսկ էկրանը զբաղեցնում է առջևի գրեթե ամբողջ մակերեսը։
iPhone 8-ը կներկայացվի Apple-ի ամենամյա շնորհանդեսին՝ 2017 թվականի աշնանը։