Ֆիլիպիններում կողոպտել են Թուրքիայի ԱԳ նախարարի կնոջը։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ նա Ֆիլիպիններ է մեկնել՝ ՀԱԱՊԱ-ի 50-րդ համաժողովին։
Ֆիլիպինյան լրատվամիջոցները հաղորդում են, որ օդանավակայանում չորս անձիք Մևլութ Չավուշօղլուի կնոջից հափշտակել են թանկարժեք իրերով զարդատուփը։ Ըստ պարբերականների՝ առևանգել են սպիտակ ոսկուց մատանի, ադամանդե մատանի, երեք զույգ մարգարտե ականջօղեր և ադամանդե վզնոց։
Հուլիա Չավուշօղլուն միայն տանն է նկատել կորուստը։ Մանիլայի օդանավակայանի տնօրեն Էդ Մոնրեալը հայտնել է, որ գողերը ձերբակալված են։