iPhone 8-ի գլխավոր նորարարությունը

12:40     11 օգոստոսի, 2017

Անկախ ծրագրավորող Սթիվ Թրոութոն Սմիթը HomePod-ի սյունյակի միջադիրում հայտնաբերել է Home վիրտուալ կոճակի աշխատանքի սկզբունքի նկարագրությունը: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում, հայտնում է Lenta.ru-ն:

Նրա խոսքերով, կոճակը կարող է փոխել իր չափսը՝ կախված ընթացիկ հավելվածից, իսկ տեսահոլովակ դիտելիս այն էկրանից կանհետանա: Դրա աջ և ձախ կողմերում տեղակայված կլինեն ֆունկցիոնալ ստեղներ:

iPhone 8-ի Home վիրտուալ կոճակի մասին առաջինն ընթացիկ տարվա սկզբին հայտնել էր KGI Securities ընկերության վերլուծաբան Մին Չի Գոն: Սակայն այդ տեղեկությունը հաստատվել է միայն այժմ:

iPhone 8-ը կներկայացվի 2017 թվականի աշնանը կայանալիք Apple-ի ամենամյա շնորհանդեսին: Շատերը նշում են, որ այն չի ունենա մատնահետքի սքանավորման հնարավորություն: Դրա փոխարեն սմարթֆոնները կկարողանան սքանավորել դեմքը:


© armedia.am