Իսպանիայում անցկացված Միկայել Կաստելայի հուշամրցաշարի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել են Հայաստանի շախմատիստները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս. Պետրոսյանը հաղթանակ են տարել վերջին՝ 9-րդ տուրում՝ 7․5-ական միավորով բաժանելով առաջին և երկրորդ տեղերը տեղը:
Լավագույն եռյակը եզրափակել է հնդիկ Պ․ Ինիյանը՝ վաստակելով 7 միավոր։ Մրցաշարին մասնակցել է 143 շախմատիստ: