Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան հավանություն չի տալիս ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցներին, դրանք վնաս են հասցնում թուրքական տնտեսությանը։
«Մեր հարևանների ու գործընկերների դեմ պատժամիջոցները ծանր վնաս են հասցրել մեր տնտեսությանը։ Այդ իսկ պատճառով մենք հավանություն չենք տալիս դրանց։ Մենք փնտրում ենք խնդիրների լուծման այլ միջոցներ»,-ասել է Չավուշիօղլուն: