«Ձվի սկանդալ» Եվրահանձնաժողովում

17:16     11 օգոստոսի, 2017

Եվրահանձնաժողովը պահանջում է արտակարգ հանդիպում գումարել ձվերի բաղադրության մեջ ֆիպրոնիլ հայտնաբերելու հետ կապված։ Այս մասին ուրբաթ, օգոտսոսի 11-ն հայտարարել է առողջապահության և սննդամթերքի անվտանգության հարցերով եվրահանձնակատար Վիտյանիս Անդրյուկայտիսը, փոխանցում է DW-ն։

Նիստին պետք է մասնակցեն համապատասխան նախարարությունների ղեկավարները և այն երկրների ներկայացուցիչները, որտեղի սննդամերքում հայտնաբերվել է քիմիկատը։ Միջոցառումը տեղի կունենա, երբ Բրյուսելը տիրապետի տվյալ միջադեպի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությանը, նշել է Եվրահանձնաժողովի անդամը։

Հանդիպումը տեղի կունենա մինչև սեպտեմբերի վերջ։

Գերմանիայի պարենամթրեքի և գյուղատնտեսության նախարար Քրիտիան Շմիտդի խոսքով՝ այս պարագայում խոսքը կարող է լինել «հանցագործ մեքենայությունների» մասին։ Բելգիայում արգելված միջատասպանը, ամենայն հավանականությամբ, թույլատրելի բուսական միջոցին հավելել են հաստատությանը վարակազերծելու համար, որտեղ հավեր են պահում։  Նիդրլանդներում թունաքիմիկատը տարածել է տեղի ֆիրմաներից մեկը։

Գերմանիա հարևան երկրներից ֆիպրոնիլով վարակված 11 մլն հավի ձվեր են ներկրվել։


© armedia.am