2017 թվականի առաջին յոթ ամսվա ընթացքում շուրջ 602,700 սիրիացի, որոնք նախկինում հարկադրված հեռացել են իրենց տներից, կարողացել են վերադառնալ իրենց բնակավայրեր: Այս մասին հայտարարել է Միգրացիոն հարցերով միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Օլիվիա Հիդոնը, հայտնում է Panorama.am-ը՝ հղում կատարելով Iterfax-ին:
Կազմակերպության տվյալներով՝ 2017-ին տուն են վերադարձած սիրիացիների 84 տոկոսը ժամանել է Սիրիայի այլ շրջաներից: Մնացած 16 տոկոսը՝ Թուրքիայից, Լիբանանից, Հորդանանից և Իրաքից: Վերադարձածների 67 տոկոը գնացել է Հալեպ: