ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Մովսես Հակոբյանը Մոսկվա է մեկնել մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների եզրափակիչ փուլին, մրցանակաբաշխությանը և փակման հանդիսավոր արարողությանը: