Ավելի քան 500 ռուսաստանցի, ովքեր հանգստացել են Թուրքիայում, բողոքում են ինքնազգացողության վատացումից: Այս մասին գրում է Vesti.ru-ն: Բողոքները ստացվել են Ռոսպետրեբնադզորի թեժ գծին, որը գործում է Կոկսակի վիրուսի տարածման առթիվ: Այս մասին հայտնում է Panorama.am-ը:
Միաժամանակ ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր հետաձգում կամ հրաժարվում են Թուրքիա հանգստի մեկնելուց: Սակայն այս պահին մասսայական հրաժարումներ չկան:
Մոսկվան պաշտոնապես դիմել է Անկարային՝ պահանջելով պարզաբանում այդ երկրի հարավային շրջաններում առկա համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ: Սակայն Թուրքիայից դեռ պատասխան չի ստացվել: