ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ հայտնել են, որ Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի սադրանքները:
Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը և Սի Ցզինպինը ՄԱԿ ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևերը համարել են «լուրջ քայլ Կորեական թերակղզում խաղաղության և կայունության հաստատման ճանապարհին»:
ԱՄՆ և Չինաստանի առաջնորդները ունեն բավական ջերմ հարաբերություններ, ինչը կարող է հանգեցնել ԿԺԴՀ խնդրի խաղաղ լուծմանը: