Սիրիական բանակը գրավել է Հոմսում ԻՊ-ի վերջին խոշոր հենակետը

20:03     12 օգոստոսի, 2017

Սիրիական կառավարական զորքերն ու դաշնակից ուժերը ամբողջությամբ ազատագրել են Հոմս նահանգի Աս-Սուհնա քաղաքը, որը գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ, փոխանցում է Gazeta.ru-ն:

 Հաղորդվում է, որ Պալմիրայից 50 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքում կառավարական զորքերը չեզոքացրել են ահաբեկիչների խմբերը, ինչպես նաև ոչնչացրել նրանց զինանոցը:

Աս-Սուհնայից 50 կմ հեռավորության վրա է գտնվում նաև Դեր Զորի նահանգը, որը շարունակում է գրեթե ամբողջությամբ մնալ ահաբեկիչների ձեռքում:


© armedia.am