Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆավորիտը: Այս մասին գրել է անգլիական Stretford-end պարբերականը՝ իր կայքում ծավալուն հոդված հրապարակելով հայազգի ֆուտբոլիստի մասին, փոխանցում է panorama.am-ը։
«Միկի մականունով ֆուտբոլիստը սկսում է իր երկրորդ շրջանը Օլդ Թրաֆորդում: Հայազգի ֆուտբոլիստի խաղերը Եվրոպայի Լիգայում եղել են բարձրակարգ, և 28 տարեկանում նա արդեն իր գագաթնակետում է։
Մխիթարյանը նաև բազմակողմանի զարգացած է: Նա խաղում է որպես հարձակվող, բայց կարող է խաղալ նաև որպես «10 համար»՝ առանցքային խաղացող: Մխիթարյանը ստեղծագործ է և բավական խելացի։ Նա պատրաստվում է իրացնել իր ողջ ներուժը»,- գրել է պարբերականը։