Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Գորակխպուր քաղաքի հիվանդանոցում մահացել է ավելի քան 60 երեխա:
Երեխաների զանգվածային մահվան պատճառը թթվածին մատակարարող համակարգի անսարքությունն է եղել։
Բուժհաստատության ներկայացուցչի խոսքով՝ աշխատակիցները մի քանի անգամ գրավոր դիմում են ներկայացրել նահանգի իշխանություններին և տեղեկացրել, որ հիվանդանոցում թթվածնի մատակարարման խնդիր կա, սակայն նրանց կոչերն անուշադրության են մատնվել: