Հայաստանը ծրագրում է իր տարածքում անցկացնել 2018 թվականի Միջազգային բանակային խաղերի մրցույթներից մեկը: Լրագրողների հետ զրույցում այս մասին հաղորդել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Մովսես Հակոբյանը, հայտնում է РИА Новости-ն:
«Մենք ծրագրում ենք Միջազգային բանակային խաղերի որևէ մրցույթ մեզ մոտ անցկացնել անպայման: Տեսնենք` ինչ մրցույթներ կլինեն, և մենք կընտրենք այն մրցույթը, որը հնարավոր կլինի անցկացնել Հայաստանի տարածքում», - ասել է նա:
Հակոբյանը նշել է, որ «Տանկային բիաթլոնն» ամենահետաքրքիր և ուշագրավ մրցույթներից է, քանի որ բոլոր Զինված ուժերում տանկը հիմնական սպառազինություններից է: