Թրամփ. ԱՄՆ-ն պատրաստ է դիմել ռազմական գործողությունների ընդդեմ ԿԺԴՀ-ի

13:30     13 օգոստոսի, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր գործընկերների նման պատրաստ է «ռազմական, դիվանագիտական և տնտեսական» միջոցառումներ ձեռնարկել Հյուսիսային Կորեայի դեմ: Այս մասին նա ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում Թրամփը հաստատել է ԿԺԴՀ-ի «միջազգային սպառնալիքը» կանխելու ԱՄՆ ձգտումը:

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Հյուսիսային Կորեայի «ապակայունացնող գործողությունների հետևանքով» ծագած իրավիճակին դիմակայելու անհրաեշտությունը: Թրամփը և Մակրոնը պայմանավորվել են գործել  իրենց գործընկերների հետ համատեղ` հետևելու ԿԺԴՀ դեմ ուղղված ՄԱԿ-ի պատժամիջոցների կատարմանը:

 


© armedia.am