Եգիպտոս. գնացքների բախման ֆոնին «սելֆի արած» բժիշկները պատժվել են

15:30     13 օգոստոսի, 2017

Եգիպտոսի առողջապահության նախարարությունը պատժել է վեց բժիշկներին, որոնք «սելֆի են արել» երկու գնացքների բախման ֆոնին, հայտնում է News.am-ը։

Օգոստոսի 11-ին Ալեքսանդրիայի մերձակայքում երկու գնացքներ են բախվել․ 41 մարդ է զոհվել։ «Շտապ օգնության» բժիշկների լուսանկարը՝ գնացքների բախման ֆոնին, սոցկայքերի օգտատերերի զայրույթն է առաջացրել, որոնք պահանջել են պատժել նրանց։ Օգտատերերը նրանց կնքել են «սելֆիի բժիշկներ» անունով։

Առողջապահության նախարարության արտակարգ ծառայության ղեկավար Ահեմ ալ-Անսարին AFP-ին հայտնել է, որ բժիշկները պատժվել են։ Որպես պատիժ՝ նրանց ուղարկել են Սիվա հեռավոր օազիս։


© armedia.am