Իրանի խորհրդարանը մեծացրել է հրթիռայի ծրագրի ծախսերն՝ ի պատասխան ԱՄՆ կողմից հակաիրանական պատժամիջոցների խստացման, հայտնում է IRNA-ն:
Օգոստոսի 13-ին իրանցի խորհրդարանականների մեծամասնությունը կողմ է քվեարկել նոր օրինագծի ընդունմանը: Ըստ քվեարկության արդյունքների՝ 247 պատգամավորներից 240-ը քվեարկել է «կողմ», իսկ մեկը՝ մնացել է ձեռնպահ: