Ղարաբաղյան հակամարտության կողմերի համար եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի ժամանակը, հայտարարում են միջազգային միջնորդները: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ևադրբեջանական ծառայությունների հետ զրույցում հույս է հայտնել, որ առաջիկայում այս ուղղությամբ կարվեն որոշակի քայլեր. «Գիտակցում եմ, որ այս պահին բարդ կլիներ ամբողջական ապառազմականացման հասնել, չնայած, որ դա շատ ցանկալի է, սակայն մենք պետք է նվազեցնենք ռազմական բախումների հավանականությունը»:
Դեսպանի խոսքով, առաջին հերթին անհրաժեշտ է սահմանամերձ և շփման գոտիներից հանել դիպուկահարներին, ավելացնել միջազգային դիտորդների քանակը և հատուկ սարքավորումներ տեղադրել.«Երբ երկու զինված կողմ բարդ տեղանքում միմյանց մոտ են գտնվում, բախման միջադեպի հնարավորություն միշտ կա»:
Միջնորդները մեծ ակնկալիքներ ունեն առաջիկայում Նյու Յորքում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմից, որին աշնանը կարող են հետևել բանակցություններ արդեն նախագահներ Սարգսյանի և Ալիևի մակարդակով: Իսկ ի՞նչ նոր առաջարկներ ունեն միջնորդները նախագահներին. «Առկա է համապարփակ մի փաստաթուղթ, սակայն կան նաև դրան հասնելու քայլեր և փուլեր և ես հույս ունեմ, որ բարձրագույն մակարդակով հաջորդ բանակցությունների ընթացքում կողմերը լուրջ աշխատանք կկատարեն և նույնիսկ եթե վերջնական կարգավորմանը հնարավոր չլինի հասնել, կհայտարարեն որոշակի քայլերի մասին»:
Ըստ դեսպանի՝ խնդրի կարգավորման հիմնաքարը փոխզիջումներ գտնելն է, որոնք կապառազմականացնեին իրավիճակը և տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղություն, բարգավաճում և անվտանգություն կբերեին: Այդ խնդրի շուրջ Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել նաև Ռուսաստանի հետ, չնայած երկու երկրների միջևվատթարացող հարաբերություններին.