Վարչապետն առանձնազրույց է ունեցել է Բելառուսի իր գործընկերոջ հետ

11:00     14 օգոստոսի, 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աստանայում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: 

Վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում է գտնվում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:


© armedia.am