Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընդունել է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին, որոնք երկուշաբթի Աստանայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ են անցկացնելու:
Խորհրդի նիստից առաջ Նազարբաևը վարչապետներին ողջունել է և խորհրդի նիստի մասնակիցներին հրավիրել այցելելու «ԷՔՍՊՕ-2017» միջազգային ցուցահանդես:
Ղազախստանի նախագահը նշել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում են տնտեսական շատ հարցեր, և մասնակիցներին արդյունավետ աշխատանք է մաղթել: