ՀՀ ԱԻն-ի փոխանցմամբ, հայկական կողմը Խոսրովի արգելոցի մարման աշխատանքներին օժանդակելու նպատակով դիմել է ՌԴ-ին:
«ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ Արտակարգ իրավիճակների ղեկավար Վլադիմիր Պուչկովին՝ պետական արգելոցում շարունակվող հրդեհը մարելու նպատակով մասնագիտացված ինքնաթիռներ ուղարկելու»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ: