ԵԼՔ-ը դիմել է Տարոն Մարգարյանին տրանսպորտում երաժշտությունն արգելելու հարցով

12:16     14 օգոստոսի, 2017

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում երաժշտությունն արգելելու հարցով։

Ինչպես հայտնել է Facebook-յան իր էջում ինքը Հարությունյանը, գործող օրենսդրությունն արգելում է երաժշտությունը, բայց կարգը չի պահպանվում։

«2006 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ կետը սահմանում է, որ «…կանոնավոր փոխադրումների ժամանակ արգելվում է ավտովարորդի եւ ուղեւորների կողմից ավտոբուսի ուղեսրահում երաժշտություն միացնելը ներքաղաքային եւ մերձքաղաքային փոխադրումներում», - նշել է նա։

 


© armedia.am