Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի ստորագրության հեղինակը հայ Չերչիյանն է եղել

13:37     14 օգոստոսի, 2017

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, գեներալ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրության հեղինակը ձեռագրերի մասնագետ Հակոբ Վահրամ Չերչիյանն է եղել: 

Թուրքական «Haberler.com» լրատվական կայքը, ներկայացրել է Աթաթուրքի ստորագրության ստեղծման պատմությունը՝ օգտվելով Հակոբի որդու՝ Տիգրան Չերչիյանի հուշերից, փոխանցում է Ermenihaber-ը: 

Կայքը գրում է, որ 1934 թվականին Թուրքիայում ազգանունների մասին օրենքի ընդունումից և Մուստաֆա Քեմալին «Աթաթուրք» ազգանունը տրվելուց հետո, մեջլիսի պատգամավորները որոշում են վերջինիս մի գեղեցիկ ստորագրության նմուշ նվիրել:

Այդ ժամանակ Աթաթուրքի գրագիրը Ստամբուլի շրջաններից մեկի ոստիկանապետի միջոցով դիմում է Չերչիյանին:

Վերջինս երկար ժամանակ դասավանդել էր Ռոբեր քոլեջում (այսօրվա Ստամբուլի Բողազիչի համալսարան) և 1920-ական թվականներին ԱՄՆ-ի «Palmer Method» դպրոցում մասնագիտացել էր ձեռագրաբանության մեջ:

Չերչիյանը Աթաթուրքի համար ստորագրության 5 նմուշ է գծում, որոնցից Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն ընտրում է նկարում պատկերված 5-րդ օրինակը:


© armedia.am