Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում՝ հոկտեմբերին: Այդ մասին օգոստոսի 14-ին Աստանայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտնել է Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, գրում է Soyuz.by՝ ԲԵԼՏԱ-ին հղումով:
«Օրակարգն ամբողջությամբ քննարկված է»,- տեղեկացրել է Ղրղզստանի վարչապետը: Նա տեղեկացրել է, որ հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին:
Բայց ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է տեղափոխել կայանալիք նիստը հոկտեմբերի 24-25-ին, քանի որ «հոկտեմբերի 30-31-ը գրաֆիկից դուրս է»:
«Երբ նեղ շրջանակով քննարկում էինք, այլ ամսաթիվ էինք համաձայնեցնում: Գործընկերներիս ուշադրությունը դարձրեցի նրա վրա, որ մեր ուղևորությունների գրաֆիկը շատ խիստ է: Մինչև այդ առաջարկվում էր հոկտեմբերի 24-25-ը, դրա համար կխնդրեի դիտարկել այդ օրերը»,- ասել է նա:
Ամսաթվի հստակեցման հարցը կորոշվի ավելի ուշ՝ աշխատանքային կարգով: