Ռուսաստանի ԱԻՆ–ը Իլ–76 ինքնաթիռ է ուղարկել Հայաստան` անտառային հրդեհների դեմ պայքարելու համար: Այս մասին Sputnik Արմենիային են հայտնել ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Ի պատասխան Հայաստանի կառավարության հարցման` ՌԴ կառավարությունը հանձնարարել է Ռուսաստանի ԱԻՆ–ին Իլ–76 ինքնաթիռ տրամադրել` «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար: