Դոնի Ռոստովի կենտրոնում հնագույն փողոցներից մեկի վերակառուցման ժամանակ շինարարները մարդկանց ու կենդանիների զանգվածային գերեզմանոց են հայտնաբերել։
Ինչպես փոխանցում է Սպուտնիկ Արմենիան՝ պարզվել է, որ բոլոր գտածոներն ավելի քան 3000 տարեկան են։
Պեղումների ժամանակ հայտնաբերվել է աղջկա դեֆորմացված գանգ, որը, ինչպես պնդում են գիտնականները, արհեստական ճանապարհով է ձևափոխվել։