Թուրքիայում հրատարակվել է Անկարայի հայ կաթոլիկների բռնագաղթի ու կոտորածների մասին պատմող նոր գիրք: Այս մասին փոխանցում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսին»:
«Անկարայի դեպքերը» գիրքը գրվել է 1921թ.-ին Ստամբուլում՝ անկարացի հայ Սիմոն Առաքելյանի կողմից: Հայատառ թուրքերենով գրված գիրքը տառադարձել ու ժամանակակից թուրքերենով ներկայացրել է Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը:
Սիմոն Առաքելյանը 1918թ.-ին Թուրքիայում հանդես է եկել որպես Անկարայի հայերի կոտորածների գործով բացված դատական գործի վկաներից մեկը: