Թուրքիա. ձերբակալություններ սոցցանցերում գրառումների համար

12:14     15 օգոստոսի, 2017

Թուրքիայի ՆԳՆ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում 1 շաբաթվա ընթացքում սոցցանցերում արած գրառումների համար ձերբակալվել է 152 մարդ, հայտնում է Artsakhpress-ը:

Այդ ժամանակահատվածում ոստիկանության կողմից ուսումնասիրվել է սոցցանցերի 2703 օգտահաշիվ, որոնցից 1264-ի տերերի ինքնությունը պարզվել է։ 152-ը ձերբակալվել են: Չի նշվում, թե նրանցից քանիսն են կալանավորվել։

Թուրքիայի ՆԳՆ-ի հաղորդմամբ, օգտատերերը ձերբակալվել են ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու, ատելություն սերմանող արտահայտություններ գործածելու համար:


© armedia.am