Ժիրինովսկին խնդրել է գաղափարակիցներին իրեն փչովի ներքնակից ջուրը գցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13:12     15 օգոստոսի, 2017

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին երիտասարդ կուսակիցների հետ «Ֆիզկուլտուրնիկի օրվա» առթիվ լողացել է լողավազանում, հաղորդում է Bigpicture.ru-ն:

Տոնակատարության թեժ պահին սկանդալային քաղաքական գործիչը խնդրել է իր գաղափարակիցներին իրեն փչովի ներքնակից գցել ջուրը:

Այդ տարօրինակ տեսարանը ցնցել է համացանցի օգտատերերին և քննարկումների և մեմերի ալիք առաջացրել: 

 


© armedia.am