Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին երիտասարդ կուսակիցների հետ «Ֆիզկուլտուրնիկի օրվա» առթիվ լողացել է լողավազանում, հաղորդում է Bigpicture.ru-ն:
Տոնակատարության թեժ պահին սկանդալային քաղաքական գործիչը խնդրել է իր գաղափարակիցներին իրեն փչովի ներքնակից գցել ջուրը:
Այդ տարօրինակ տեսարանը ցնցել է համացանցի օգտատերերին և քննարկումների և մեմերի ալիք առաջացրել: