Facebook-ը թողարկել է Marketplace առևտրային հարթակը Եվրոպայի 17 երկրներում, որտեղ օգտատերերը կկարողանան ապրանքներ վաճառել ու գնել։ Այս մասին հաղորդում է ՐԻԱ Նովոստի-ն։
«Այսօր Եվրոպայի 17 երկրներում թողարկում ենք Marketplace-ը՝ մեծ թվով մարդկանց Facebook-ում ապրանքներ փնտրելու, գնելու ու վաճառելու հնարավորություն ընձեռելով»,- ասվում է Facebook-ի մամուլի հաղորդագրությունում։
Հարթակները թողարկվում են Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Իռլանդիայում, Չեխիայում, Դանիայում, Ֆինլանդիայում և այլ երկրներում։
Marketplace ծառայությունը գործում է ինչպես Facebook-ի խմբերը՝ թույլ տալով օգտատերերին վաճառքի մասին հայտարարությունները հրապարակել իրենց «տարածքում»։ Ծառայությունը հնարավորություն է ընձեռում ապրանքը գնելուց առաջ ուսումնասիրել վաճառողի օգտահաշիվը։