Ամերիկյան Forbes պարբերականի գլխավոր խմբագիր Գորդոն Քելլին ցուցադրել է iPhone 8 սմարթֆոնի վերջնական դիզայնը։ Նա նշել է, որ լուսանկարել է iPhone 8-ին ամենանման նախատիպը, հաղորդում է պարբերականի պաշտոնական կայքը։
Սմարթֆոնն ապակե է, այն ունի անլար լիցքավորման համակարգ։ էկրանի չափը 5.8" է։ Էկրանի վրա տեղադրված են դիմագծերի սկաներները։ Մատնահետքերի սկաներ չկա, ինչպես նաև գոյություն չուն «Տուն» (Home) կոճակը։