Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Բելգիայի կաթոլիկ եկեղեցու պատվիրակությանը

18:13     15 օգոստոսի, 2017

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 15-ին ընդունել է Բելգիայի կաթոլիկ եկեղեցու Մալին-Բրյուսել ավագ թեմի օժանդակ եպիսկոպոս Ժան Քոկորոլսին ու նրան ուղեկցող հոգևորականներին, հայտնում է Արցախի Ազգային ժողովի պաշտոնական կայքը:  

Հանդիպմանը, որին մասնակցում էր Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են Բելգիա-Արցախ կապերի ընդլայնմանը, հոգևոր ոլորտին, դրա օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցեր: 


© armedia.am