Թուրքական «Սիվասսփոր» ֆուտբոլային ակումբը ցանկանում է «Բեշիքթաշ»-ից վարձակալել Արաս Օզբիլիսին: Այս մասին գրում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը՝ շեշտելով, որ Օզբիլիսը «Բեշիքթաշ»-ի կազմում չկարողացավ իր հաջողությունը գտնել, փոխանցում է Ermenihaber-ը:
Նշվում է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Օզբիլիսի վարձակալության համար «Սիվասսփորի» կողմից արդեն «Բեշիքթաշ»-ին առաջարկ է արվել և մոտ օրերս պարզ կդառնա՝ արդյոք վերջինս կընդունի առաջարկը թե ոչ: