Օգոստոսի 12-ին, Խոսրովի անտառի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել է: Ներկա պահին աշխատանքներ են իրականացվում հրդեհի մնացած 2.5 կմ պարագիծը մարելու ուղղությամբ:
Հանգեցման աշխատանքների մեջ ներգրավված են ՌԴ ԱԻՆ, բնապահպանական և Զինված ուժերը, ինչպես նաև բնակչությունը:
Չնայած եղանակային բարդ պայմանների՝ ՌԴ ԱԻՆ ԻԼ-76 հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է իր թռիչքներն ու մարման աշխատանքները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։