Օգոստոսի 23-ից 29-ը, Համբուրգում անցկացվելիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը զուգահեռ, Մախաչկալայում կընթանա միջազգային մրցաշար, որին կմասնակցեն կաշվե ձեռնոցի Հայաստանի հինգ վարպետներ:
Ինչպես ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, Դաղստանի մայրաքաղաք կմեկնեն Վահե Բադալյանը (52 կգ), Կորյուն Աստոյանը (69 կգ), Յուրա Դարաբյան (75 կգ), Հենրիխ Սարգսյանը (91 կգ) և Անուշ Գրիգորյանը (52 կգ):
Մախաչկալայում մեր մարզիկները հանդես կգան հավաքականի մարզչական շտաբի անդամ Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ: