Հայերենը դարձել է Կալիֆորնիայի Մաունթին-Վյու քաղաքի տարրական դպրոցի երկու հիմնական լեզուներից մեկը:
Ինչպես գրում է The Los Angeles Times-ը՝ դպրոցի աշակերտների երեք քառորդը հայկական ընտանիքներից են: Տարիներ շարունակ ծնողները միջոց էին փնտրում իրենց լեզուն և մշակույթը երեխաներին փոխանցելու համար և նրանցից շատերը հայերեն լեզուն պահպանելու պատճառով մինչ այդ ստիպված էին մեկնել հարևան Գլենդելի միասնական դպրոցական թաղամաս, որն արդեն տարիներ շարունակ ունի հայերենով երկլեզու ծրագիր:
Անցած տարի քաղաքի մանկապարտեզներում պիլոտային ծրագիր է սկսվել երկու խմբի համար: Երեխաները ժամանակի կեսն անցկացրել են միայն հայերեն խոսող ուսուցչի, իսկ մյուս կեսը՝ միայն անգլերեն խոսող ուսուցչի հետ: Արդեն այս տարի ավելի քան 80 երեխա առաջին դասարան է ընդունվել երկլեզու ծրագրով:
Նախատեսվում է ամեն տարի երկլեզու ծրագիրն ավելացնել նոր դասարանում՝ դրա ներդրումը հասցնելով մինչև հինգերորդ դասարան: