Ադրբեջանն իր կրթության խիստ ցածր մակարդակը միջազգային հարթակում չբացահայտելու համար լքել է ուսանողների միջազգային գնահատման ՊԻԶԱ ծրագիրը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությանը:
Ադրբեջանցի փորձագետ Շահվալադ Չոբանօղլուի խոսքով՝ ադրբեջանական կառավարությունը խույս տալով ՊԻԶԱ-ի նման կարևոր կրթական ծրագրերից՝ խոշոր չափի ներդրումներ է անում սպորտի այնպիսի ձևերում, որոնց մարդիկ նույնիսկ չեն հետևում, և դա երկրին ոչինչ չի տալիս:
«ՊԻԶԱ-ն դպրոցականների կրթության մակարդակի գնահատման միջազգային ծրագիր է, որն ամեն տարի ծրագրի մեջ ներառելով նոր երկրներ ավելի է ընդլայնվում և դառնում նոր դարի զարգացման կարևորագույն գործիքներից մեկը: Ենթադրենք՝ դու գնահատում ես քո կրթության վիճակը, եթե դուրս ես եկել ծրագրից, ինչպիսի՞ն է լինելու արտաքին անկողմնակալ գնահատումը, առանց միջազգային համեմատությունների ինչպե՞ս կարող ես տեսնել քո երկրի տեղն աշխարհում, ՊԻԶԱ-ն հենց դրա համար է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետը: