Այս գիշեր մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել: Այդ մասին ''Московский Комсомолец''-ին հայտնել է օդանավակայանի ղեկավարության աղբյուրը:
57-ամյա տղամարդը պետք է դստեր հետ Երևան մեկներ, սակայն ժամը 2:45-ին նա իրեն վատ է զգացել մեկնման սրահում:
Տղամարդուն տեղափոխել են բուժկետ, սակայն նրան փրկել չի հաջողվել: Նա մահացել է սուր սրտային անբավարարությունից:
Հայտնի է, որ մինչև օգոստոսի 14-ն ուղևորը բուժվել է հիվանդանոցում թոքերի օնկոլոգիական հիվանդությունից: