Թուրքիայի կաթոլիկ հայերը Իզմիրի Սբ Հովհաննեսում 95 տարվա մեջ առաջին պատարագին են մասնակցել

22:43     16 օգոստոսի, 2017

Թուրքիայի կաթոլիկ հայ համայնքի ներկայացուցիչները Իզմիրի Սուրբ Հովհաննեսի վանքում վերջին 95 տարվա մեջ առաջին անգամ կայացած պատարագին են մասնակցել, փոխանցում է panarmenian.net-ը:

Պատարագը մատուցվել է 150 հոգու ներկայությամբ Ստամբուլի եկեղեցու սպասավորի կողմից։

Եկեղեցին վերադարձվել է համայնքին վերջին տարիներին։


© armedia.am