2019 թ. աշխարհի առաջնության նախընտրական փուլում Հայաստանի հավաքականը կարևոր խաղում 70:93 հաշվով զիջեց Շվեդիայի ընտրանուն։ Մեծ ընդմիջումից առաջ հաշիվը 56։32 էր հօգուտ տանտերերի։ Մեր հավաքականին հաջորդ երկու քառորդներում չհաջողվեց էապես կրճատել հաշվի տարբերությունը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը։
ԱԱ-2019-ի նախընտրական փուլում Հայաստանը երկրորդ պարտությունը կրեց։ Այս խաղում հաղթելու դեպքում հայ բասկետբոլիստները կապահովեին հաջորդ փուլի ուղեգիրը։ Սակայն, այժմ իրավիճակն ավելի բարդ է։ Հայաստանի հավաքականն օգոստոսի 19-ին սեփական հարկի տակ որոշիչ խաղում կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ։ Հինգ տուրից հետո բոսնիացիները գլխավորում են A խմբի մրցաշարային աղյուսակը: