ՄԽ ամերիկացի փոխնախագահ Ռիչարդ Հոգլանդը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ, հայտնում է Новости-Армения-ն ։
«Համանախագահները, ինչպես ամեն տարի, աշխատում են Նյու Յորքում ՄԱԿ–ի Գենասամբլեայի ընթացքում արտաքին գործերի նախարարների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ»,– նշել է նա։
Նրա խոսքով, համանախագահները հույս ունեն, որ «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շուտով կվերսկսեն բանակցությունները»։
Հոգլանդն ավելացրել է, որ ՄԱԿ–ի Գենասամբլեայում երկու նախագահների հանդիպման վերաբերյալ տեղեկություն չկա