Սաուդյան Արաբիայի թագավորական պալատը հայտարարել է արքայազն Բանդար իբն Ֆադ իբն Սաադ իբն Աբդուլրահման ալ-Սաուդի մահվան մասին, հայտնում է "РИА новости"-ն:
Արքայազնը մահացել է չորեքշաբթի, այսօր տեղի է ունենալու նրա հոգեհանգստի արարողությունը: Մահվան պատճառը չի նշվում:
Մոտ 10 օր առաջ՝ օգոստոսի 8-ին, Սաուդյան Արաբիայի թագավորական պալատը հայտարարել էր ևս մեկ արքայազնի՝ Սալման իբն Աբդալլահ ալ-Սաուդի մահվան մասին: Արքայազնը 26 տարեկան էր: Նա մահացել էր սրտի կաթվածից:
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը կազմված է 25 հազար անդամներից, որոնցից 7 հազարն արքայազներ են: