Սախալինում սպանվել է Հայաստանի Հանրապետության 51-ամյա քաղաքացի:
Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ տղամարդը մահացել է սրտի հեմոտամպոնադայից, կրծքավանդակին փակ բութ վնասվածքից, որի հետևանքով ճեղքվել է սրտի աջ փորոքը, փոխանցում է RusArmInfo-ն:
Հանցագործության մեղադրանքով ձերբակալվել է Ադրբեջանի 37-ամյա քաղաքացին։
Հետաքննության տարբերակով՝ տղամարդը սիրային եռանկյունու զոհն է դարձել: Թմրանյութի ապօրինի շրջանառության համար տղամարդը որոշ ժամանակ եղել է ուղղիչ հաստատություններում։ Այս տարվա մարտին բանտից դուրս գալուց հետո նա իմացել է, որ իր կողակիցն ապրում է մեկ այլ տղամարդու հետ, որից հետո օգոստոսի 15-ին ընկերների հետ միասին հարձակվել են տղամարդու վրա ու դաժան ծեծի ենթարկել նրան և ապա դիմել փախուստի: Ծնունդով Հայաստանից 51-ամյա տղամարդը մահացել է նախքան շտապօգնության ժամանելը: