Շառլ Ազնավուրը ճաշել է Ֆրանսիայի նախկին նախագահի հետ

20:03     17 օգոստոսի, 2017

Հանրաճանաչ շանսոնյե Շառլ Ազնավուրը նախքան Լոս Անջելես մեկնելը ճաշել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ News.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ռիշար Ֆինդիկյանը։

Նշենք, որ Լոս Անջելեսում Ազնավուրը կմասնակցի Փառքի արահետում իր պատվին աստղի բացմանը։

 


© armedia.am